A
A
Արմեն Պողոսյանը Sputnik-ին է տրամադրել վտանգավոր զովացուցիչ ըմպելիքների ցանկը
Սննդի անվտանգության պետական ծառայությունում հինգշաբթի քննարկել են լաբորատոր հետազոտության արդյունքում վտանգավոր համարված զովացուցիչ ըմպելիքների խնդիրը։ Արտադրողներին հանձնարարել են վերացնել խախտումները։
ՍԱՊԾ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերացումները, դրանց պատճառներն ու արագ լուծման հնարավոր ուղիները, տրվել են հանձնարարականներ։
Հայաստանի սպառողների միությունն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ զովացուցիչ ըմպելիքների շուկայում, նաև լաբորատոր փորձաքննության է ենթարկել դրանցից 10-ը։ Միության նախագահի խոսքով` փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ 10 արտադրողից 7-ի արտադրանքը պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար։
«Ամենասարսափելին մանրէաբանական հետազոտության արդյունքներն էին` էլ սնկեր, էլ տարբեր տեսակի մանրէներ»,- ասաց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ դրանք կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։
Ի դեպ, Արմեն Պողոսյանը Sputnik Արմենիայի խնդրանքով հրապարակեց նաև վտանգավոր համարված ըմպելիքների ցանկը. 1. «Ֆորտունա Պլյուս» ՍՊԸ` «Մարիո թարխունի», «Մարիո Դյուշես», «Մադա Նարինջ», «Ֆեստա Նարինջ» 2. Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան` «Թզուկ դեղձի», «Թզուկ տանձի» 3. Ա/Ձ Արտակ Բեկնազարյան` լիմոնադ տանձի 4. «Հարութիկ» ՍՊԸ` լիմոնադ «Թամադա կոլա տանձի» 5. Ա/Ձ Ռ. Հակոբյան` լիմոնադ զովացուցիչ ըմպելիք 6. «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ` լիմոնադ «Միլենա տանձի» 7. Ա/Ձ Խաչիկ Ղազարյան` լիմոնադ «Անժելիկա արքայախնձորի» Առավել մանրամասն՝ այստեղ