Բացել լրահոսը Փակել լրահոսը
598727339_1284179240413125_3936897488694849029_n
A A
Պաշտոնական

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22):
✔️ ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
📢 Ի մասնավորի՝
►սննդի կառույցի հատակը, պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,
►սննդի կառույցի դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: