A
A
Երևանում ձմեռային ամիսներին դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևան քաղաքում յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով պայմանավորված դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին ավելանում է ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների, թափոնների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանը օդում։
Հորդորում ենք քաղաքացիներին զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ այս գործողություններն արգելված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, և առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 85․1 հոդվածով նախատեսված պատասխանատվության