Կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում համապատասխան որոշումների կայացման նպատակով:
Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին հանձնարարվեց ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր կազմելու նպատակով: