A
A
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22219 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով:
Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22219 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու։