Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները՝ առաջատարների թվում

Սպորտ
sport-chess-1

Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի պատվիրակները: Մեկնարկային երկու տուրերից հետո, մեր չորս շախմատիստները՝ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը եւ վարպետության թեկնածու Սեդրակ Մաթեւոսյանը, տարել են երկուական հաղթանակ եւ գտնվում են յոթ առաջատարների թվում: Նրանցից կես միավոր քիչ են վաստակել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, առաջին կարգային Ռաֆայել Բակունցը եւ Սարգիս Մանուկյանը: Հարկ է նշել, որ մրցաշարին մասնակցում են 9 երկրների 66 շախմատիստ, որոնցից 55-ը ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը՝ համապատասխանաբար 20, 16 եւ 19: Այնպես որ, կարելի է ասել, որ սույն մրցաշարը Անդրկովկասի յուրօրինակ առաջնություն է: