Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 102-րդ տեղում է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքը ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակում: Հուլիսի 14-ի դրությամբ մեր ընտրանին զբաղեցնում է 102-րդ տեղը: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակից Դանիան վարկանիշով 44-րդն է աշխարհում: Մեր առաջիկա մրցակիցներից առավել բարձր վարկանիշ ունի Լեհաստանի հավաքականը՝ 16-րդ տեղ: Ռումինիան 24-րդն է աղյուսակում, Չեռնոգորիան՝ 95-րդը, Ղազախստանը՝ 97-րդը: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը: Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի. 1 (1). Արգենտինա՝ 1585 միավոր 2 (2). Բելգիա՝ 1401 3 (3). Կոլումբիա՝ 1331 4 (4). Գերմանիա՝ 1319 5 (5). Չիլի՝ 1316 6 (8). Պորտուգալիա՝ 1266 7 (17). Ֆրանսիա՝ 1189 8 (6). Իսպանիա՝ 1165 9 (11). Բրազիլիա՝ 1156 10 (12). Իտալիա՝ 1155