A
A
«Քաղաքին մենեջեր է պետք. ՀՀԿ-ն առաջարկեց՝ ես ընդունեցի» (տեսանյութ)
Շիրակի հանրային հեռուստաընկերություն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի որոշմամբ էլ Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի Հայաստանի Քրիտոնեադեմոկրատական միության հետ դաշինքով և կառաջադրի Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին է իր կարծիքը հայտնել Գյումրու քաղաքապետը: