Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես մեղմել կարկտահարության վնասները

Տնտեսություն
karkut-2

Պտղատու այգու կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ: Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով` վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով:Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպեսօրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված): Երիտասարդ այգիներում,յուրաքանչյուր ծառի հաշվով  խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ և 50գ կալիումականաղ: Պտղաբերող այգիներին` կախված տարիքից և պտղատեսակից, 8-10կգ գոմաղբ, 250-300 գ ամոնիակային սելիտրա, 300-400գ սուպերֆոսֆատև 100-150գ կալիումական աղ: Պարարտացումն անհրաժեշտ է զուգակցել ոռոգումներով: karkut1 Կարևոր նախապայման է պտղատու ծառերի ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների պարտադիր կիրառումը, հատկապես`պարարտացման և ոռոգման աշխատանքների, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների խնամքովկազմակերպումը, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և հիմնականում ծառն ամբողջությամբ պահպանվի անվնաս ուառողջ: karkut2 Կարկտահարված ծառերի էտը պայմանավորված է ծառերի հասակով և վնասվածության աստիճանով: Այդ իսկ պատճառով հարկավոր էցուցաբերել տարբերակված մոտեցում: 1-3 տարեկան այգիներում, եթե շատ ուժեղ են վնասվել տերևները, շիվերը և ճյուղերը, անհրաժեշտ էկիրառել խորը էտ` հեռացնելով խիստ վնասված մասերը` նոր աճեր առաջացնելու և ասիմիլիացիոն մակերես ստեղծելու նպատակով: Եթեերիտասարդ և միջահասակ ծառերի վնասվածության աստիճանը ուժեղ չէ` անհրաժեշտ է խուսափել խորը հատումներից, պահպանել մնացածտերևային մակերեսը, համապատասխան էտի միջոցով նպաստել նոր շիվերի և տերևների ավելացմանը: Այդ հասակի ծառերի մոտ հարկավոր էհեռացնել այն ճյուղերը կամ դրանց այն մասերը, որոնք կոտրվել են և տերևները սկսել են չորանալ, ինչպես նաև հեռացնել այն ճյուղերը, որոնցվրա տերևներ չեն մնացել: Մեծահասակ ծառերի մոտ, եթե կարկտահարությունից վնասվածությունն առանձնապես ուժեղ չէ, հնարավորությանդեպքում պետք է պահպանել ասիմիլիացիոն մակերեսը, որը կնպաստի վնասված մասերի վերականգնմանը, այնուհետև հիմքից հեռացնելջարդված, կախ ընկած ճյուղերը, առողջ մնացած տեղերից` կոտրվածները: Ուժեղ վնասված մեծահասակ ծառերի վերականգնման համար անհրաժեշտ է գարնանը կատարել երիտասարդացման էտ: Էտի արդյունքում` կտրվածքներին քսել կրակաթ կամ գոմաղբի և կավահողի խառնուրդ (2 մաս կավահող + 1 մաս գոմաղբ): Եթե վերքերըշատ են, առաջարկվում է վնասված ճյուղերը պատել ամբողջ երկարությամբ: Անհրաժեշտ է խուսափել մինչև 3 տարեկան ծառերըամբողջությամբ խառնուրդով պատելուց:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին