Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

Հասարակություն
ee008e3ea6dace5726e6a9b0976e8541

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։ Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Օրվա ընթացքում կկատարվեն նաև  պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն