«Թևանիկ»-ը՝ «Ոսկե ծիրան»-ում (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը։ Այն պատմում է արցախյան առաջին պատերազմի մասին։
Կարմիր գորգով անցան ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ ամբողջ անձնակազմը՝ դերասաններից մինչև տեխնիկական անձնակազմ։
Ալեքսանդր Խաչատրյան, Սոս Ջանիբեկյան և մի շարք այլ դերասաններ են նկարահանվել լիամետրաժ ֆիլմում։ Նրանք նույնպես այսօր ռեժիսորի կողքին էին։
Արդեն բեմում Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ընտանիքին, բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծմանը։ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Արցախի Մշակույթի նախարարություններին»,-նշեց նա։
«Թևանիկ»-ի պրոդյուսերը Մասիս Բաղդասարյանն է։ «Պետք է համառ լինել և անպայման կկարողանաս հասնել այն ամենին, ինչին ձգտում ես»,-ասաց նա։
