Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ վնասներ են կրել Կարբիի և Օհանավանի խնձորի այգիները

Տնտեսություն
6-4

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝  հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են  Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի  համայնքներում, որտեղ  կարկուտը մեծ վնասներ է հասցրել  գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել  Կարբիի և Օհանավանի  խնձորի  այգիները: 2 Ուժեղ քամին և կարկուտը էական վնասներ են հասցրել նաև Արագածոտն համայնքում, որտեղ ի տարբերություն մյուս համայնքների, բացի այգիներից, վնասվել են շինություններ, բնակելի տների տանիքներ և համայնքային ենթակառուցվածքներ: Նախարար Դավիթ Լոքյանը շրջել է համայնքում, ծանոթացել բնակիչների կրած վնասներին, որից հետո այցելել է կարկտահարված խաղողի այգիներ, տեղում ծանոթացել պատճառված վնասներին: Կարկուտից տուժել են համայնքի շուրջ 190 հա խաղողի այգիները, փլուզվել են 15-20 տան տանիքներ: 5 «Մարզային հանձնաժողովի կողﬕց ուսուﬓասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում են ﬖասների չափերը: Ընդհանուր առմամբ վնասները շատ մեծ ծավալների են, պետք է վարչապետի հետ քննարկենք և ճշգրիտ լուծումներ տանք»,-ասել է նախարարը գյուղացիների հետ զրույցում: 1