Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն այցելել է Արմավիրի մարզ. վնասի չափը կճշտվի

Հասարակություն
armavir

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո  հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին