Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսլանդացիներին դուր չի եկել ֆրանսիացիների նմանակումը

Սպորտ
sport-islandia

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը զայրացրել է Ֆրանսիայի հավաքականի պահվածքը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի խաղից հետո: Գերմանիայի ընտրանու հետ խաղից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստներն իրենց հաղթանակը նշել են վիկինգների բնորոշ ձեւով՝ ձեռքերը վերեւում պահելով եւ միաժամանակ հարվածելով: Դա առաջնության ժամանակ առաջին անգամ ցուցադրել էին հենց իսլանդացի խաղացողները: «Տեր Աստված, Ֆրանսիան մեզ է հիշել: Գտեք ձեր ինքնուրույն ուղին, որպեսզի կարողանաք նշել հաղթանակները: Անհարմար է», - Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր թվիթերյան էջում այսպես է արձագանքել Ֆրանսիայի հավաքականի՝ Գերմանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին (2:0):