Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

MTV հեռուստաալիքը՝ Ռոստելեկոմի փաթեթում. ասում են՝ լիցենզիա ունեն

Հասարակություն
meri-1

MTV երաժշտական հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Միացյալ նահանգներում և եվրոպական երկրներում, հասանելի կլինի նաև հայ հեռուստադիտողին: Այսօր երեկոյան Օպերա Սուիթ հյուրանոցում կայացավ MTV.AM հայկական երաժշտական հեռուստաալիքի գործունեության 9-ամյակին նվիրված միջոցառում: Միաժամանակ ազդարարվեց նաև հեռուստաընկերության հեռարձակման մեկնարկը: MTV.AM-ի երաժշտական խմբագիր Անի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Սա երկար ճանապարհ էր, որը մենք հաղթահարեցինք: Հայ հեռուստադիտողը կլսի հայկական երաժշտություն, միայն հայ կատարողների տեսահոլովակներ կլինեն: Եվ այդ ամենը՝ HD որակով»: meri1 Հարցին՝ արդյո՞ք հեռուստաալիքը լիցենզիա ունի, Անի Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ամենուր լիցենզիա ունենք, տարբեր երկրներում»: «Ես MTV-ին միշտ օնլայն եմ հետևել: Վերջերս ինձ առաջարկ եղավ իրենց կողմից, որպեսզի տրամադրեմ իմ տեսահոլովակները' ցուցադրության համար: Ես սիրով համաձայնեցի», -ասաց երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը: meri2 Նա հայտնեց նաև, որ սեպտեմբերին նոր տեսահոլովակ կունենա. զուգերգ Սոնա Շահգելդյանի հետ: Գրիգոր Կյոկչյանի և այլ երգիչ-երգչուհիների կողմից ապահովվեց բարձր տրամադրությունը: Ապա հյուրերը համտեսեցին MTV վերտառությամբ խորհրդանշական տորթը: meri3