Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չխոսեց բիզնես ոլորտում առկա խնդիրների մասին (տեսանյութ)

Տնտեսություն
forum-nkar-1

Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր Կոմիտասի անվան թանգարանի շենքում անցկացվեց «Բիզնեսի հեռանկարները. խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» խորագրով բիզնես-ֆորումը։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն օտարերկրյա ներդրողների հետ համատեղ անցկացվող միջոցառմանը գերադասեց լռել մեր երկրի բիզնես ոլորտում առկա խնդիրների մասին, փոխարենը համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ «Վստահ եմ, որ եթե այս համագործակցությունը արդյունավետ հենքի վրա դրվի, ինչպես այլ միություններ են, այդ թվում՝ ԱՄՆ-ի, կկարողանանք համատեղ արդյունավետ լուծումներ տալ երկրի առջև ծառացած խնդիրներին»,-նշեց նա։ Ասոցիացիան հիմնադրվել է Հայաստանում գործող բրիտանական, ֆրանսիական, գերմանական և իտալական գործարարության պալատների կողմից։ Կազմակերպությունը դեռ նոր է. խնդիրներն առայժմ ուսումնասիրության փուլում են։ Փորձելու են բիզնես միջավայրի խութերը վեր հանել։ «Որպեսզի կարողանանք մասնավոր սեկտորի և հանրային ոլորտի միջև դիալոգ ապահովել, պլատֆորմ ստեղծել՝ բիզնեսի վերաբերյալ հարցերն առաջ տանելու։ Ուսումնասիրությունների, տարբեր հարցումների միջոցով ենք կարողանում վեր հանել խնդիրները։ Ասեմ նաև, որ հիմնականում խնդիրները նույնն են։ Աշխատանքային խմբերը փորձել են լուծումներ գտնել և ներկայացնել համապատասխան մարմիններին,-«Ա1+»-ին ասաց  Հայ-բրիտանական գործարարության պալատի ներկայացուցիչ Արմինե Իսրայելյանը։