Դիլիջանում ամառային առաջին զորակոչն էր
Հուլիսի 7-ին Դիլիջանում ամառային առաջին զորակոչն էր:
Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու էին եկել համայնքապետարանի աշխատակիցները, նորակոչիկների հարազատները և ընկերները: Քաղաքային հրապարակում հնչում էր զինվորական խրոխտ երաժշտություն:
Հանդիսավոր պայմաններում հրապարակվեց համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ողջույնի խոսքը, որով նա անվտանգ ու բարի ծառայություն էր մաղթում նորակոչիկներին: Ելույթ ունեցան քաղաքի զինկոմ , փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը: Բարի աղոթքի խոսք հնչեցրեց Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:
Բոլորը լիահույս էին , որ Հայոց ազգային բանակը համալրող մեր երիտասարդները պատվով կկատարեն Հայրենիքի նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը և անսասան կպահեն երկրի սրբազան սահմանները:
Բարի և անվտանգ ծառայություն մաղթենք մեր զինվորներին…
Դիլիջանի համայնքապետարան