Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական ընդունարան՝ նուբարաշենցիների համար

Հասարակություն
88f60f39-98d4-4fc6-a93e-968ed758d894

Նուբարաշեն վարչական շրջանի  համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է  միասնական ընդունարան: Մինչ օրս  Նուբարաշենի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին, իսկ, այսուհետ, գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ,  բնակիչները իրենց դիմումները կարող են  ներկայացնել Նուբարաշենի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն  (հասցե՝ Չնքուշի 14, հեռ. 011 51 87 59, Թիվ  2 գիշերօթիկ հաստատության տարածքում): Արդյունքում, հազարավոր քաղաքացիներ, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապվածհարցերով կդիմեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման  հստակ ընթացակարգեր: Ընդունարանների գործարկումն իրականացվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության  և ՀՀ քաղաքապետարանի միջև  ստորագրված համալիր սոցիալականծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքներիկազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Միասնական ընդունարանների գործարկումը շարունակական կլինի Երևանի այլ վարչական շրջաններում ևս:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին