Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինանշանի գույնը փոխում են՝ ըստ պատի գույնի. ազգագրագետ (տեսանյութ)

Հասարակություն
Azgagraget-nkar

«Մեր սահմանադրության մեջ սխալ է մեկնաբանված զինանշանի մի հատվածը. դա վերաբերում է փետուրին, որը որպես ճյուղ է ներկայացված»,-այսօր ասաց ազգագրագետ Արտակ Դաբաղյանը։ Բացի այդ, առյուծի դեպքում ևս ազգագրագետը նշեց վաղուց բարձրաձայնվող խնդրի մասին. «Առյուծի բերանը փակ է մեր զինանշանում։ Երբ առյուծի լեզուն դուրս հանած է, դա նշանակում է՝ կատաղած է։ Իսկ հակառակը հազվադեպ է պատահում։ Դա այլ նշանակություն ունի. Նշանակում է հանգիստ, հանդուրժող»։ Բացի այդ, զինանշանում առկա թռչունների ու կենդանիների դեպքում մեկ այլ խնդիր էլ կա. «Եթե դնում ենք դրանք շրջանակի մեջ, պետք է այդ շրջանակը ձև ունենա։ Եթե կլոր շրջան է, դրա մեջ պետք է գույն լինի։ Գույնը պիտի լինի չփոփոխվող։ Իսկ մեզ մոտ ըստ պատի գույնի՝ այդ գույնը փոխվում է. տուֆի գույն է ունենում, հուշանվերի դեպքում այլ գույն է լինում՝ ըստ պատրաստողի նախասիրությունների»։ Այսուամենայնիվ, ազգագրագետին դուր են գալիս մեր ազգային խորհրդանիշները. դրոշը, հիմնը, զինանշանը։ Հիշում է, որ 2012-2013 թվականներին Մշակույթի նախարարությունում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որը զբաղվում էր դրոշի գույների՝ մասնավորապես, նարնջագույնի երանգի փոփոխման հարցով։ «Նարնջագույնը հեռուստատեսությամբ, թղթի վրա տպագրված և այլ տեղերում տարբեր երանգների էր։ Մենք փորձեցինք համատեղ լուծում տալ այդ խնդրին և հիմա այն ավելի շատ ոսկեգույնի է նմանվում և տարբեր տեղերում ավելի համահունչ է նայվում»,-ասաց Արտակ Դաբաղյանը։ Ընդհանուր առմամբ, ազգագրագետը կարծում է, որ մեր ազգային խորհրդանիշներն իսկապես արտահայտում են մեր միասնությունը։