Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ

Պաշտոնական
kaycak

Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նախնական տվյալներով կայծակի հետևանքով սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: ԱԻՆ