Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աերոֆլոտ»-ը խախտում է հայ սպառողի իրավունքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
chil

Լարսի ճանապարհը Հայաստանի համար կյանքի ճանապարհ է, ու նրա ամեն փակվելն ազդում է մեր երկրի տնտեսության վրա. այսօր հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը. «Հիմա լաստանավեր են վարձել, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դա թանկարժեք հաճույք է, և արդյունքում կբարձրանա ապրանքների գինը, կտուժի սպառողը»։ Կարեն Չիլինգարյանը ցավով է նշում, որ որոշ ընկերություններ արդեն օգտվել են այս իրավիճակից. «Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը բարձրացրել է տոմսերի գները Լարսի փակվելուց հետ։ Մարդիկ հիմնականում այլընտրանք չունեն։ Փաստորեն՝ ռուսական ընկերությունը խախտում է հայ սպառողի իրավունքները»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս Լարսի փակվելը կազդի հայկական արտահանող ընկերությունների վրա, կարո՞ղ է արդյունքում պտուղ-բանջարեղենը ճանապարհներին փչանալ, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Այո, իհարկե հնարավոր է, լաստանավերով շատ ապրանք չեն կարող տեղափոխել, և հետո՝ լաստանավով այնտեղ հասնող ապրանքը շատ ավելի թանկ կլինի ու չի կարող մրցակցել շուկայում»։