Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսցու Վարդավառը` Հայաստանում

Հասարակություն
bel

Բելառուսցի Ալեքսանդր Ֆեսկովը երեք օր առաջ առաջին անգամ եկել է Հայաստան: Կյանքում առաջին անգամ նա այսօր մասնակցեց Վարդավառի ավանդական միջոցառմանը` Գեղարդում: ,,Ամեն ինչ շատ լավ է, շատ գեղեցիկ: Հայաստանում ինձ հատկապես դուր եկավ մշակութային ժառանգությունը: Չգիտեի, որ այսպիսի տոն ունեք: Շատ ուրախացա, որ մասնակից դարձա դրան: Երբ գնում էի Գառնի, ճանապարհին ջրով լի դույլերով շատ երիտասարդներ կային: Չհաջողվեց փախչել և նրանք ինձ ջրեցին: Հետո բացատրեցին, որ սա ընդունված տոն է Հայաստանում,,- մեզ հետ զրույցում ասաց բելառուսցին: Նա հրաշալի տպավորություն է ստացել մեր բնությունից, մարդկանց հյուրընկալությունից: Առաջիկայում նախատեսում է նաև Լեռնային Ղարաբաղ այցելել. ,,Լսել եմ, որ այնտեղ էլ շատ գեղեցիկ է,,: Մինչ այդ Ալեքսանդրը կլինի նաև Սևանում. ուզում է քաղցրահամ ջրում անպայման լողալ: