Շարմազանով. Մեր նպատակն է փոխել ԼՂ ստատուս քվոն (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջիններիս բնականաբար հետաքրքրում էր ԼՂ հակամարտության կարգավորումը: «Եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքորոշում, խնդիրը պետք է լուծվի բացառապաես խաղաղ կարգավորման, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի»,- ասել է նա։ Ըստ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ։ «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջեւանի մասին։ Նախիջեւանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, եւ ադրբեջանական տիրապետության հետեւանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»,- ասել է նա։