Կենսաչափական անձնագիր ստանալու պարտադիր պայմանը մի քանի տարով հանվել է. Հետք
Կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության եւ Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չեն տվել: Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չի երկարացվի: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում սպառվել է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Նոր անձնագրեր ստացող կամ արտասահաման մեկնող քաղաքացիներին տրվում է հին նմուշ անձնագիր: Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ նոր պայմանագիր կնքելու եւ կենսաչափական անձնագրի նոր խմբաքանակ պատվիրելու համար սպասում են լեհ գործընկերների այցին։
![]() |
| Հունիսի 15-ին դեսպան Է. Ղազարյանը «PWPW S.A.» ընկերությունում ծանոթացել էր հայկական անձնագրերի տպագրության գործընթացին |
«PWPW S.A.» ընկերությունն իր հերթին, իր պաշտոնական կայքէջումհաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 24-ին պատվիրակներ կժամանեն Հայաստան, ովքեր հանդիպումներ կունենան ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Լավատեսության հիմք էր տալիս «PWPW S.A.» կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն այցելել է ընկերություն, ծանոթացել հայկական անձնագրերի տպագրության գործընթացին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
