Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքերի բակում կառուցված շինությունն  ապամոնտաժվել է. ՄԻՊ

Հասարակություն
MIP

Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքներիպաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսիցկատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում էարեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացողկանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը:Դիմումատուների պնդմամբ՝ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելուխնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել: Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանիհամապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակիցտարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ