Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը պատասխանում է Բաքվին. Արմենպրես

Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Շավարշ Քոչարյան. Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում: Հարց. Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ: Շավարշ Քոչարյան. Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը: