Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ակումբները լիովին ձախողվեցին Եվրոպայում

Սպորտ
a1evrocup

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի 2016-17թթ խաղարկությունում:   Նախ հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» Վրաստանում 0:1 հաշվով պարտվեց Գորիի «Դիլային»: Ապա մեր գործող գավաթակիր Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում նույն հաշվով զիջեց Կիպրոսի «Օմոնիային»:   Սակայն, ամենաանսպասելի արդյունքը գրանցվեց Ջիբրալթարում, որտեղ տեղի սիրողական «Եվրոպա» թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց մեր բրոնզե մեդալակիր Երեւանի «Փյունիկին»:   Այդպիսով, հայկական երեք ակումբները պարտություն կրեցին բոլոր երեք խաղերում եւ չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ հետո, հուլիսի 7-ին: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիերն արդեն պետք է անպայման հաղթանակ տանեն, ընդ որում ավելի խոշոր հաշվով: