Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտայնմայերը Բաքվին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու պատրաստակամությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-2

ԵԱՀԿ գործող նախագահ  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում  հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին եւ հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ֆրանկ­ Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: «Գերմանիան եւ Ադրբեջանը կիսում այն ​​տեսակետը, որ ներկայիս ստատուս-քվոն անկայուն է», - հայտարարել է  Շտայնմայերը  արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: «Պետք է պարզ լինի, որ միայն բանակցությունները կտանեն տեւական եւ ընդունելի լուծման.մենք կարիք ունենք կողմերի հստակ հանձնառությունների՝ լուծելու խնդիրը խաղաղ ճանապարհով . Եւ խաղաղ գործընթացի համար մենք կարիք ունենք կոնկրետ միջոցառումներ անցկացնել՝ կայունացնել  հրադադարի ռեժիմը եւ խթանել փոխադարձ վստահությունը »- հայտարարել է  հայտարարել է  Շտայնմայերը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար: ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին: Շտայնմայերը նաեւ հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բաքվից Շտայնմայերի ճանապարհորդում է Վրաստան: