Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ նախարարի ֆինանսական միջոցներից (տեսանյութ)

Հասարակություն
Hovik-Abrahamyan-nkar

Ի՞նչ միջոցներով են Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները շքեղ առանձնատուն ձեռք բերել ԱՄՆ-ում, արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած Հովիկ Աբրահամյանը տեղյակ է կամ ուսումնասիրել է սա։ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցող Հովիկ Աբրահամյանը նշեց. «Անկեղծ ասած, այսօր չեմ հասցրել լրատվությանը ծանոթանալ, կծանոթանամ, կարծիքս կհայտնեմ»։ Նա նաև խոսեց Արթիկում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների մասին. «Աշխատում են երեք նախարարություններ միասին, այսօր ֆինանսական հատկացումը կատարել ենք, ընթացքում եթե առաջանա գումարի կարիք, մենք նորից կհատկացնենք»։ Մանրամասները՝ տեսանյութում