Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ից կես միլիոն դոլարի հափշտակության մեջ մեղադրվողն ազատ կարձակվի՞. Փաստինֆո

Քաղաքականություն
dollar6

Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016թ. կայացված որոշումը, ամբողջությամբ բավարարել միջնորդությունը , Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց` գրավով: Իսկ գրավի չափ սահմանել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումար կամ ընտրել անձնական երաշխավորություն: Հունիսի 21-ին կայացված դատական նիստում, որին ի դեպ ամբաստանյալը չի ներկայացվել իբրև թե առողջական վիճակով պայմանավորված, դատարանը մերժել է Աշոտ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: Ավելին՝ այստեղ