Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկություն՝ գետնանցումների լուսավորության համար

Հասարակություն
lusavor

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության www.kaspersky.am  կայքում մեկնարկել է քվեարկություն, որի միջոցով Երևանի բնակիչներն ընտրում են այն ստորգետնյա անցումը, որը, նրանց կարծիքով, անհրաժեշտ է լուսավորել, և այդպիսով դարձնել անվտանգ։ Առավելագույն քվեներ հավաքած գետնանցումում հնարավորինս արագ կտեղադրվեն լուսավորող սարքեր «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում, որը «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունն  անցկացնում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչությունը հորդորում է  երևանցիներին դրսևորել քաղաքացիական ակտիվություն՝ գետնանցումներում  անվտանգության ապահովման այդքան կարևոր հարցում, այցելել և մասնակցել այն գետնանցման ընտրությանը, որն անհրաժեշտ է լուսավորել առաջին հերթին, և «Կասպերսկի Լաբորատորիա»-ն իրականություն կդարձնի նրանց ընտրությունը։ «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում Գայի պողոտայում, Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների հատվածում գտնվող ստորգետնյա անցումում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչության համագործակցության արդյունքում արդեն տեղադրվել են և մայիսի 6-ից  գործում են հզոր լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Բացի այդ, լուսավորման սարքերն անվտանգություն են ապահովում ներկառուցված տեսախցիկների միջոցով։ Այժմ օրվա մութ ժամերին անցումով շատ ավելի հանգիստ կարելի է անցնել։  Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչություն