Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիան վերջ դրեց Իսպանիայի եվրոպական գերիշխանությանը

Սպորտ
futbol

Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը վայր դրեց լիազորությունները: Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ում այսօր իսպանացիները 1/8 եզրափակիչում ուժերը չափեցին Իտալիայի հավաքականի հետ: Խաղը չնայած անցավ գործող չեմպիոնների տարածքային առավելությամբ, սակայն դարպասի գրավման գործում ավելի հաջողակ գտնվեցին իտալացիները: Հանդիպման 33-րդ րոպեին Իտալիայի հավաքականի պաշտպան Ջիորջո Կիելինին մոտ տարածությունից բացեց հաշիվը: Խաղի ավարտից երեք րոպե առաջ իտալացիների հարձակվող Գրացիանո Պելլեն գեղեցիկ հարվածով խփեց երկրորդ գոլը եւ գործնականում վճռեց խաղի ելքը: Այդպիսով, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով եւ վերջ դրեց իսպանացիների եվրոպական գերիշխանությունը, որը սկսվել էր 2008թ Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայացած առաջնությունում եւ շարունակվել Լեհաստանում ու Ուկրաինայում տեղի ունեցած 2012 թվականի եվրոստուգատեսում: Նշենք, որ իտալացիների հաջորդ մրցակիցը կլինեն արդեն աշխարհի գործող չեմպիոնները՝ գերմանացի ֆուտբոլիստները: