«Սկզբունքները դարձրել են արտելի կարած կոճակ» (տեսանյութ)
Պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ-ում նշեց, որ իրենց կուսակցությունը դեմ է օրենսգրքին, որն ընդունվել է։ Սակայն նա ոչ այնքան խոսեց օրենսգրքի, որքան պատգամավորների պահվածքի մասին։ «Եկեք մեր էներգիան խնայենք, տուրք չտանք էմոցիաներին։ Այլապես տպավորություն է, որ գնալով մեկն ուզում է ցույց տալ, որ այնքան խելացի է, նստածդ տեղը ցավում ես, ասում ես՝ այսքան որ խելքը սկսեց աշխատեցնել, մի օր էլ կարող է գլխի պռակոլ ստանա։ Չի կարելի։ Ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է, տեղյակ է՝ ով է իր սկզբունքների մեջ 6-անոց կատանկի պես ծռվում մեկ այս կողմ, մեկ այն կողմ։ Սկզբունքներն էլ դարձրել է արտելի կարած կոճակ. լավ բռնես, այդ սկզբունքը կպոկվի։ Պետք չի, խորհուրդ չեմ տա»։ Նա շեշտեց, որ այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մեծ աշխատանք է կատարվել։ «Եվ մենք՝ «Օրինաց երկիր» կուսակցությունն, իր կառուցողական մոտեցումն է հայտնել, որ երկրի համար շատ կարևոր է ունենալ այնպիսի օրենսգիրք, որով հնարավորություն կստեղծվի, որ ընտրություններն անցկացնենք արդար»։