Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը վստահ մեկնարկեց շախմատի աշխարհի առաջնությունում 

Սպորտ
sport-chess-veteran-logo

Շախմատի Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակներով սկսեց ելույթները Գերմանիայում անցկացվող աշխարհի վետերանների թիմային առաջնությունում: Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Դրեզդենի «Գրյուն-Վայս» թիմի նկատմամբ: Հաղթանակներ տարան Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը եւ Նորայր Քալանթարյանը, իսկ Կարեն Մովսիսյանն ոչ-ոքի խաղաց: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը նույն հաշվով պարտության մատնեց Լայպցիգի ընտրանուն: Այս անգամ խաղաղ դաշն կնքեց Աշոտ Անաստասյանը, իսկ մյուսները կրկին հաղթեցին իրենց մրցակիցներին: Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 57 թիմ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: