Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարդան Օսկանյանն ի՞նչ կարող էր անել Մարտի 1-ին» (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ հոսանքի սակագնի 2.58 դրամով էժանացումը հնարավորությունների վերջին շեմն է: Նրա խոսքերով՝ կորուստների վերացումը կարող է հնարավորություններ ընձեռել՝ էլ ավելի իջեցնելու սակագինը: Իսկ ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա ոչինչ այս պահին չի կարող ասել:  «Կառավարության որոշումով է եղել: Սակագները ուժի մեջ մտնելուց հետո  ինչ չափով դա կշարունակի  իրականացնել, մինչ օրս այդ ուղղությամբ որեւէ բան չկա»,- լրագրողների հետ զրույցում նշեց հանրապետական պատգամավորը: Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի կորուստների վերացման, ինչպես նաեւ էժան հոսանքի արտադրության դեպքում կարող ենք հոսանքի սակագինը իջեցնել: Տնտեսագետը դրական է գնահատում այն, որ սակագնի թանկացում չի լինելու, սակայն նշում է . «Կառավարող էլիտան ամեն օր քեֆ-ուրախությունների, հավաքների մեջ է, մասնավորապես Հռոմի պապի գալու պարագայում Լենինականում այնքան ծախսեր է իրականացված, որ կարելի էր երկու տարի գոնե ցածր եկամուտներ ունեցող  եւ բավականաչափ դժվարին իրավիճակում գտնվող քաղաքացիների հարցերը լուծեին: Ես կարծում եմ, որ Հռոմի պապը դրանից միայն ուրախ կլիներ»,- ասաց նա: Ի դեպ, այսօր Վարդան Բոստանջյանն  անդրադարձավ նաեւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու փաստին:  Նրա խոսքերով՝ կուսակցության անդամները  չպախարակված, գրագետ եւ վեհ մարդիկ են, որոնք  ունեն մեկ նպատակ՝ մեր երկիրը բերել ավելի բարձր եւ արդյունավետ վիճակի։ «Ա1+»-ի հարցին, թե չի՞ կարծում, որ  Վարդան Օսկանյանը  2008 թ. Մարտի 1-ի  ամենապախարակված դեմքերից է, Վարդան Բոստանջյանը նշեց. «Վարդան Օսկանյանը ի՞նչ կապ ունի մարտի 1-ի հետ, մարդը ԱԳ նախարար է եղել, երկրում էլ ընդունված վիճակ է եղել՝ ոչ մեկը,  բացի մեկ հոգուց, իրավունք չունի ձայն հանելու: Ի՞նչ կարող էր անել, նա է մեղավոր հա՞»,- նշեց Վարդան Բոստանջյանը: Հնարավո՞ր է անդամակցի նորաստեղծ  կուսակցությանը, հարցին  Վարդան Բոստանջյանը նշեց, որ ինքը ԲՀԿ անդամ է՝  միաժամանակ  ոչինչ չբացառելով: