Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձուկը խնդրանքով դիմում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

«Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի հրապարակած փաստերը, կրկնում եմ, գոյություն ունեն անկախ նրանից՝ նա դրանք պնդում է, թե ոչ»,- անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի և Արմեն Իսրայելյանի առևանգման հետ կապված խնդրին՝ գրում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, քանզի սրա համար լիուլի փաստեր տվել է պարոն Իսրայելյանը: Ինչ վերաբերվում է Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին, հիմա նա ինքը իր դեմ է ցուցմունք տալիս:

Կարծում եմ՝ նրան խաբելով տանում են մի ճանապարհով, որը հնարավորություն կտա իր վրա դնել սուտ մատնության մեղադրանք, եւ մի հինգ տարով ուղարկել համապատասխան վայրեր: Գոնե մեկը Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին պետք է հուշի այս հեռանկարի մասին»: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առեւանգելու «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Ստորև՝ Արմեն Իսրայելյանի՝ իրար հակասող հարցազրույցները