Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական մամուլի զգայուն արձագանքը Պապի հայաստանյան այցին. ermenihaber

Քաղաքականություն
Untitled7

Թուրքական լրատվամիջոցներն անմասն չեն մնացել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս 1-ին պապի՝ Հայաստան կատարած այցելությունը լուսաբանելուց: Ավելի քան 3 տասնյակ թուրքական լրատվամիջոց անդրադարձել է կաթոլիկների հոգևոր առաջնորդի հայաստանյան այցին: Այս լայն հետաքրքրությունը պիտի բացատրել Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ ունեցած Հռոմի պապի վերաբերմունքով և թեմային առնչվող ելույթով: Ակնհայտորեն Հռոմի պապի այցի թեմայի վրա կենտրոնանալու հիմնական պատճառը թուրքական լրատվամիջոցների համար նրա կողմից ցեղասպանություն տերմինի հնչեցումն է: Թե իշխանական, թե ընդդիմադիր և թե չեզոք լրատվամիջոցները հանդես են եկել հրապարակումներով այն մասին, թե պապը Հայաստանում ևս գործածել է ցեղասպանություն բառը: Պապի խոսքից մեջբերվում է հետրյալը. «Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը»: Ուշադրություն է հրավիրվում այն իրողության վրա, որ որ կաթոլիկ աշխարհի առաջնորդը շեղվել է ելույթի՝ նախապես կազմված տեքստից և հնչեցրել ցեղասպանություն բառը: Պնդում է արվում, որ Ֆրանցիսկոս 1-ինի այցը լուսաբանելու համար հավատարմագրված լրագորղներին նախապես բաժանված նրա ելույթի տեքստի գրավոր տարբերակում առկա չի եղել «ցեղասպանություն» եզրաբառը: Փոխարենը նշված է եղել «Մեծ եղեռն»: Ընդգծվում է այն հանգամանքը, որ սա պապի 14-րդ արտագնա այցն է: Տարածաշրջանային այցի առաջին կանգառը Հայաստանը եղավ: Իսկ սեպտեմբերի վերջին կմեկնի Վրաստան և Ադրբեջան»: Հռոմի պապի թեմայով թուրքական էլեկտրոնային մամուլում հանդիպած առավել ուշագրավ վերնագրերը` սկզբնաղբյուր կայքում