Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կասկածվում է սպանության մեջ
Երեկ Տավուշի մարզում սպանություն է կատարվել, որի մեջ կասկածվում է ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը: Ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. Հունիսի 24-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Արսեն Խոջայանը սուր-կտրող գործիքով հարվածել է 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: Ժամը 23.55-ին Ա. Հանիսյանը հիվանդանոցում մահացել է: ՔԿ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.55-ին, Ա. Խոջայանը հայտնաբերվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում: Հունիսի 25-ին, ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Կատարվում է նախաքննություն: