Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱՀՀԿ-ն միանում է ՀՔԱՎ-ին՝ ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի

Քաղաքականություն
նախախ

ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը եւ ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ: Մեր ձայնը միացնելով ՀՔԱ վանաձորյան գրասենյակի եւ նրա հայտարարությանը միացած շուրջ երեքուկես տասնյակ կազմակերպությունների ձայնին, ՌԱՀՀԿ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել Ժ.Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։   Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն