Էլեկտրաէներգիան էժանացավ 2,58 դրամով (տեսանյութ)
12.25 Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից բնակչությունն էլեկտրաէներգիայի համար կվճարի իջեցված սակագնով։ Համապատասխան որոշումը քիչ առաջ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Բնակչության համար նախատեսվում է ցերեկային ժամերին սակագինը սահմանել 46.2 դրամ, 36.2 դրամ՝ գիշերային ժամերի համար։ Այսինքն՝ բնակչությունը կվճարի 2,58 դրամով պակաս այսօրվա գնից։ Հիշեցնենք, անցյալ տարի էլեկտրաէներգիան թանկացվել էր 7 դրամով։ Ինչու գինն ավելի շատ հնարավոր չէ նվազեցնել։ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի հայկական ատոմակայանը ավելի քիչ է էլեկտրաէներգիա արտադրելո,ւ և այդ պակասը լրացվելու է այլ կայանների հաշվին, որոնց արտադրանքը թանկ է, հետևաբար՝ ավելին էժանացնելու հնարավորություն չկա։ Բացի այդ, վերակառուցվելու են ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդիչ ցանցերը։ Այդ նպատակով ներգրավված վարկային միջոցները ևս ներառված են այս սակագնի մեջ։ 11.49 Բնակչության համար նախատեսվում է ցերեկային ժամերին սակագինը սահմանել 46.2 դրամ, 36.2 դրամ՝ գիշերային ժամերի համար. քիչ առաջ ՀԾԿՀ նիստում հայտարարեց Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ 10.45 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի գործող սակագները 2,58 դրամ/կՎտժ֊ով նվազեցնելու հարցը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ 1. Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի №173Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի №174Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին