Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Քոչարյան ընտանիքն ընդունեց Հռոմի պապին

Կարևոր լուրեր Քաղաքականություն

2001-ի սեպտեմբերի 25-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդն արդեն Հայաստանում էր, երբ երեկոյան Երեւանի «Առագաստ» սրճարանում սպանվեց վրացահայ Պողոս Պողոսյանը։ Պապի այցելությանը Երեւանը պատրաստվում էր բոլոր մանրամասներով, «Շտապ օգնությունը» նախատեսում էր 81-ամյա վատառողջ Պապի հետ պատահելիք բոլոր սցենարները։ Հովհաննես Պողոսի գտնվելիք բոլոր վայրերում բուժաշխատողներն անցնում են շուրջօրյա հերթապահության, ամենուր լավագույն վիճակի են բերվում հատուկ հիվանդասենյակները: Պապը Երեւան է ժամանում սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսին: Պապը դժվար է շարժվում, բոլոր քայլերը համապատասխանեցվում են նրա շարժին: Այդ տարին Հայաստանը նշում էր Քրիստոնեության ընդունման 1700- ամյակը։ Վերաիմաստավորման իրիկունը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանում չի հանդուրժում մի հայորդու տարօրինակ ողջույնը ուղղված Ազնավուրի հետ այնտեղ ընթրող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հայորդին սպանվում է տեղում։ Այցելության հաջորդ օրը հենց նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանը կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ներկայացնում է իր ընտանիքը՝ կինս է, տղաս է։ Պապն այցելում է Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մայր Աթոռ , մասնակցում պատարագի: Երեւանում Հովհաննես Պողոս 2-րդ ասում է, որ հայերը միշտ էլ մեծ հարգանք են ունեցել Խաչի հանդեպ: Պապն այցելում է նաեւ Ծիծեռնակաբերդ: Հուշարձանին նրան մոտեցնում են ավտոմեքենայով: Այստեղ նա դիմում է Աստծուն՝ նայիր այս ժողովրդին, նա քո հետ հույսեր էր կապել: Թեման փակում է Շառլ Ազնավուրը՝ Ավե Մարիա երգով։ Հայաստանում, նա այստեղ չքննարկեց միջեկեղեցական մերձեցման քաղաքականությանը վերաբերող ոչ մի հարց: Սրբազան քահանայապետը Հայաստանից մեկնեց սեպտեմբերի 27-ին: Ի դեպ, Պապից առաջ նույն տոնակատարության շրջանակներում Հայաստանում էր Ռուսաց Պատրիարք Ալեքսիյ 2-րդը , որն այդ օրերին միշտ չէ, որ իրադարձությունների կենտրոնում էր։