Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերից դիմում են ՄԻՊ-ին՝ ընդդեմ խոշորացման. armtimes.com

Հասարակություն
voskep

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր սահմանամերձ գյուղերի բնակիչների ու գյուղապետերի հետ է հանդիպել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Գյուղացիների մեծամասնությունը պնդել է իր դեմ կարծիքը համայնքների խոշորացման դեմ եւ զայրացած ու նեղսրտած «սահմանապահները» որոշ դեպքերում նույնիսկ դուրս են եկել հունից ու ստիպված եղել անցել կոռեկտության սահմանները: Այսօրվա հանդիպմանը մանսակցած կոթեցիներից Արմեն Մելիքյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քննարկման արդյունքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: «Դավիթ Լոքյանը պնդում էր, որ այս ծրագիրը նախատեսված է եւ անկախ ամեն ինչից պետք է արվի: Նա ասում էր, որ կան գրանտներ, գումարներ, որոնք նախատեսված են համայնքային միավորումների համար եւ էս մոդելի կիրառման դեպքում կուղորդվեն համայնքեր: Սա էր նրա հիմնական փաստարկը: Գյուղացիներն էլ պնդում էին, որ իրենց հետ նույնիսկ այդ հարցը չեն քննարկել, իսկ հանրաքվեի մասին խոսելն ավելորդ է: Մինչդեռ հանրաքվեն նախատեսված է Սահմանադրությամբ: Նույն Սահմանադրությամբ նաեւ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ այս ծրագիրն իրականացնելու համար: Եթե ամեն համայնքից մի գյուղապետի մասնակցությամբ քննարկումը լայն հասարակական քննարկում է՝ դա աբսուրդ է»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ հավանաբար Լոքյանը իրենց այս մտահոգությունները եւ դժգոհությունները կներկայացնի Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս կորոշի՝ վավերացնո՞ւմ է օրինագիծը, թե՞ ոչ: Սահմանամերձ գյուղերի բնակիչներն այսօր նաեւ կոչով դիմել են ՄԻՊ-ին՝ խնդրելով ճշտել եւ պարզաբանել, թե արդյո՞ք խոշորացման ծրագիրը ներկայացնող Կառավարության գործողության մեջ կա Սահմանադրության խախտում: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում