Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները Դավթաշենում ընկել են դիտահորը. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Պաշտոնական
5253

Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա: Փրկարարները դիտահորից դուրս են բերել քաղաքացիներին. 1964 թ. ծնված Ա. Թ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Մյուս քաղաքացուն (տվյալները ճշտվում են) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: 5254 5258