Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Եգորյան. «Հաջորդ ընտրությունները շատ ավելի վատ ԸՕ-ով» (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-yegoryan

Քաղաքացիական հասարակությունը չմիացավ իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսին, որովհետեւ վերջին երկուսի պայմանավորվածության մեջ ժողովրդավարական ընտրությունների երախշիք չկա. «Փաստացի դա կոալիցիոն իշխանական կազմակերպությունների եւ ոչ իշխանական կազմակերպությունների փոխհամաձայնեցված մի փաստաթուղթ է, որին չմասնակցեց քաղաքացիական հասարակությունը»,- ասում է «Իրավունքի Եվրոպա» հ/կ  ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը: Տիգրան Եգորյանը դժվարանում է ասել, թե իշխանության եւ ընդդիմության պայմանավորվածություններն Ընտրական օրենսգրքի շուրջ որքանով է կոնսենսուսի շրջանակներում. «Ի տարբերություն քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիական կազմակերպությունն ու հատկապես մասնագիտական հանրությունը չի կարող որոշումներ կայացնել ելնելով քաղաքական նպատակահարմարություններից»: Իրավաբանը համոզմունք չունի, որ հաջորդ տարվա խորհրդարանի ընտրությունները լինելու են ժողովրդավարական, այլապես կմիանային փաստաթղթին. «Հաջորդ ընտրությունները իրականացվելու են մի քանի անգամ շատ ավելի վատ Ընտրական օրենսգրքով, քան իրականացվել են նախորդ համապետական ընտրությունները, օրինակ, հանրաքվեն»,- նշում է Տիգրան Եգորյանը: Քաղաքացիական հասարակությունը 4+4+4 ֆորմատի բանակցություններից այդպես էլ չստացավ քվեարկությունից հետո ցուցակները հրապարակելու երաշխիքը, որը պետք է ամրագրվեր Ընտրական օրենսգրքում. «Ցուցակների մատչելիության հարցն է, դրանք դիտորդների եւ զանգվածային լրատվամիջոցների իրավունքների հարցն է, բողոքարկման ժամկետների եւ սուբյեկտների կազմի հարցն է, դրանք էական հետընթաց են արձանագրել ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի», ասում է ՀԿ ավագ իրավախորհրդատուն: Տիգրան Եգորյանը այս Ընտրական օրենսգիրքը անվանում է անթափանց ապակի, կամ օրենսգիրք չընտրությունների մասին: Եվ քաղաքական ուժերը չպետք է ոգեւորվեն այս համաձայնությունից եւ վատացնել իրենց հարաբերությունները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Քանի որ դա էսօրվա պայմաններում անկախ նրանից մեզանից ով ինչպես է գնահատում Ընտրական օրենսգիրքը, դա միակ եւ ամենաէական երաշխիքն է ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու եւ ընտրական իրավունքն առավել արդյունավետ պաշտպանելու»: Իրավաբանը հիշեցնում է՝ պատրաանքների մեջ ընկնել պետք չէ՝ առաջարկվող լուծումներով քվեարկության մասնակցածների ստորագրված ցուցակների տրամադրումը որեւէ կերպ թափանցիկ չի դարձնելու ընտրությունները. «Քանի որ էդ առաջարկներով էլեկտրոնային գրանցման սարքավորման տեղեկանքն ընդամենը մի սեւագիր թուղթ է, որը չի պարունակելու ոչ տեղամասի, ոչ ընտրատարածքի հերթական համարները, չի լինելու պաշտոնական փաստաթուղթ, չի լինելու կնքված, չի լինելու ստորագրված»,- պարզաբանում է Տիգրան Եգորյանը: