A
A
Նախ՝ օկուպացված տարածքների ապաբռնազավթում. Ալիև
Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է նաև Պուտին-Ալիև հանդիպումը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ իր խոսքում Ալիևը մասնավորապես նշել է. «Հակամարտությունը ձգձվում է, ինչպես հայտարարել է ՌԴ-ն և Մինսկի խմբի համանախագահները, և ստատուս-քվոն անընդունելի. մենք այս հայտարարությունն ամբողջությամբ ընդունում ենք։ Բայց որպեսզի ստատուս-քվոն փոխվի, նախ պետք է սկսվի Ադրբեջանի՝ արդեն 20 տարի օկուպացված տարածքների ապաբռնազավթումը»։ Հիշեցնենք, այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված է նաև երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպումը։ Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին՝ այստեղ։