Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարցրել եմ նախագահին՝ քո Սերժ Սարգսյանն ո՞վ է». Ա. Ադիբեկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Adibekyan-Arshakyan-nkar

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերլուծություն է կատարել, թե այս պահին կուսակցություններից որն ինչ կարգավիճակ և ընտրությունների դեպքում հավանական ընտրողներ կունենա։ ««Հայկական վերածնունդ»-ը տեղավորվել է ՕԵԿ-ի դաշտում։ ՕԵԿ-ը դուրս գալով կոալիցիայից՝ կորցնում է իշխանական ձայների մի մասը։ Այդ մասը կարող է անցնել ՀՅԴ-ին։ Հիմա կարծես թե ԲՀԿ-ի և «Ժառանգության» պայքարն է գնում։ Ամենաիրատեսը Վարդան Օսկանյանն է։ Նա չի ասում՝ գալիս ենք իշխանության, բայց չի բացառում։ Ասում է՝ մենք ուզում ենք մասնակցել։ Դա բավականին համեստ է»,-նշեց նա։ Ըստ Ա. Ադիբեկյանի՝ Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցությամբ հարմար պահ է ընտրել՝ քաղաքական ասպարեզում հանդես գալու համար. «Բայց եթե Արթուր Բաղդասարյանի «Վերածնունդ» կուսակցության հետ միավորվեն, մտնեն դաշտ, կարող են դուրս մղել «Ժառանգություն» կուսակցությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այս տարիներին լռում է, հանդես չի գալիս»։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն իր հերթին նշեց. «Օսկանյանն ամենաբարձր իշխանություններից մեկն է եղել։ Նա սփյուռքահայի և հայրենադարձի քվոտայի մեջ է տեղավորվում»։ Նա շեշտեց, որ հաճախ հասարակությունը, տարբեր գործիչներ հակասական խնդիրներ են դնում քաղաքական գործիչների առջև. «Ասում ենք՝ դուք պետք է լինեք փորձառու, քաղաքական կենսագրությամբ, մյուս կողմից լինեք անհայտ, նոր, թարմ, կույս։ Բազմազավակ լինեք մի կողմում, տեսնենք ձեր ժառանգներին, հետո էլ ասում ենք՝ տեղեկանք բերեք, որ դուք կույս եք»։ Իսկ սոցիոլոգը նշեց, որ շատ կարևոր է նախագահի դեպքում իր կողքին պատրաստել մի անձի, ով կարող է իրեն փոխարինող լինել։ «Օրինակ Ռուսաստանում գիտենք, որ մի բան լինի, Պուտինից հետո կարող է Մեդվեդևը ղեկավարել։ Բայց մենք դա չունենք։ Հարցրել եմ նախագահին՝ քո Սերժ Սարգսյանն ո՞վ է։ Ասաց. դե ընտրությունները լինի, դրա մասին կմտածենք։ Դա նախորդ նախագահական ընտրություններից առաջ էր»։