A
A
Օձունի վանքի վերականգնման քարը փնտրվում էր ողջ Հայաստանում (տեսանյութ)
«Օձունի նոր կյանք» ծրագիրը ներկայացնում է սրբավայրը փլուզումից փրկելու պատմության մասին տեսաշարի երկրորդ մասը: Օձունի նախկին՝ 19-րդ դարում կատարված վերականգնման ժամանակ, օգտագործված էր տուֆ քարը: Տուֆը որպես պատի քար ավելի ընդունելի է, քան որպես ծածկասալ, որովհետև հորիզոնական և թեք վիճակում աշխատելիս ջուրը մնում է քարի ծակոտիներում: Տուֆի ջրաթափանցման գործակիցը մեծ է, ջերմաստիճանային փոփոխություններից քարը ճաքեր է տալիս: Դրա հետևանքով տուֆ քարի կյանքը կարճ է: Ավելի երկար է բազալտի կյանքը։ Այս մասին է պատմում աշխատանքներն իրակացրած վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը: Ավելին՝ տեսանյութով