ԵԽԽՎ նիստում ադրբեջանցիները կօգտագործեն Արամ Աթեշյանի անպարկեշտ նամակը. news.am
ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում որպես քարտ բլանշ կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպարկեշտ նամակն ուղղված Թուրքիայի նախագահին, որով դատապարտում էր Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օակարգում եղած խնդիրների մասին»: Նաիրա Զոհրաբյանը շեշտել է, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը: Ըստ պատգամավորի` թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններն էլ որպես քարտ բլանշ օգտագործելու են Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը: «Թուրքական պատվիրակության վիճակը բնավ շահեկան չի լինելու` հաշվի առնելով, որ օրակարգում նախատեսված է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գոծունեության վերաբերյալ զեկույց, որտեղ լրջագույնս քննադատության է ենթարկված Թուրքիայում խոսքի ազատության վիճակը: Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները որպես քարտ բլանշ կօգտագործեն Արամ Աթեշյանի այդ անբարո, անպարկեշտ նամակն ուղղված Թուրքիայի նախագահին»,- ասել է Զոհրաբյանը: Մանրամասներն՝ այստեղ