A
A
Սերգեյ Մովսեսյանը՝ Տեպլիցեի բաց մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաջող հանդես եկավ Տեպլիցեում կայացած շախմատի միջազգային բաց մրցաշարում: Մեր հավաքականի շախմատիստը 9 տուրում վաստակեց 7 միավոր եւ եւս վեց մասնակիցների հետ կիսեց 1-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմել համակարգչի օգնությանը: Լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց հենց Սերգեյ Մովսեսյանը, որն էլ արժանացավ գլխավոր մրցանակին: