Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 3-րդ տեղը բաժանեց Վիշի Անանդի հետ

Սպորտ
a1chess-aronyan-1-1

Բելգիական Լյուվենում ընթացող Grand Chess Tour մրցաշարի արագ շախմատի  հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):   Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 10 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:   Հունիսի 19-20-ին մասնակիցներն արդեն կմրցեն կայծակնային շախմատում: Նրանք կանցկացնեն 18-ական պարտիա, որոնց ժամանակ կգործի միավորները հաշվելու դասական տարբերակը: